Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ջերմաստիճանը կբարձրանա

Ջերմաստիճանը կբարձրանա
01.07.2015 | 16:30

Առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 1-3-ն օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև 39 աստիճան, որը կպայմանավորի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Դիտվել է՝ 3246

Մեկնաբանություններ